00:00:00

Ի՞նչ մեկնաբանություն է արել Հրանտ Ա․-ն Փաշինյանի նկարի տակ․ ոստիկանությունը փնտրում է նրան

12:43, 14 սեպտեմբեր 2021

Ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի մեկնաբանություններում կատարել է վիրավորանք պարունակող գրառում: ՀՀ Ոստիկանությունից  Irakanum.am-ին փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում: Նշենք, որ Քրեական օրենսգիրքը լրացվել է ծանր վիրավորանքի մասին հոդվածով։ Նշված հոդվածը ուժի մեջ է մտել օգոստոսի 30-ին։ Այսպիսով, անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվելու է տուգանքով` 100-500 հազար դրամի չափով: Ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝ 1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, 2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվելու է տուգանքով` 500 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Եթե ծանր վիրավորանքը հասցվում է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` 1-3 միլիոն դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր