00:00:00

ԼՂ-ում ավարտվել է ռուս խաղաղապահների՝ կորոնավիրուսի դեմ վերապատվաստման 1-ին փուլը. ՌԴ ՊՆ

12:00, 14 սեպտեմբեր 2021

Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 300 զինծառայող վերապատվաստում է անցել կորոնավիրուսի դեմ։ Զինվորականները ստացել են «Գամ-Քովիդ-Վակ» (Սպուտնիկ V) դեղամիջոցի առաջին բաղադրիչը, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Զինծառայողների շրջանում վերապատվաստումն անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում: 296 զինծառայող է վերապատվաստվել: Նրանք պատվաստման ամբողջական ընթացքն անցել էին կես տարի առաջ: Հետպատվաստումային բարդացումներ չեն հայտնաբերվել: Ըստ գերատեսչության՝ 2-րդ դեղաչափը վերջիններս կստանան 21 օրից: Առաջին հերթին վերապատվաստում ստացել են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև՝ մյուս զինծառայողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր