00:00:00

Իշխանությունները պատրաստ են Աղվան Հովսեփյանին գործարք առաջարկել. «Ժողովուրդ»

10:15, 14 սեպտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շուրջ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանությունները պատրաստ են, այսպես ասած, գործարքի գնալ եւ ազատ արձակել Հովսեփյանին, եթե վերջինս քրեական գործով նախնական հաշվարկած գումարը վճարի եւ վերադարձնի պետական բյուջե: Այդ դեպքում չի բացառվում, որ նրա խափանման միջոց կալանավորումը փոխվի գրավով: Ստացվում է՝ գումար՝ ազատության դիմաց: Ամեն դեպքում, իրավապահ համակարգում այս տարբերակն այժմ ամենաքննարկվողն է: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար՝ մի քանի դրվագներով: Ըստ հաղորդագրության՝ փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ, ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շանթի Յուրայի մտերիմներից մեկն ասաց, որ Աղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված գործարար, Շանթի Յուրա անվամբ հայտնի Յուրա Ղարիբյանն արդեն Հայաստանում չէ՝ նշելով, որ ավելին ասել չի կարող»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր