00:00:00

ԱՄՆ-ն 64 մլն դոլար կհատկացնի Աֆղանստանում մարդասիրական օգնության համար

18:10, 13 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Միացյալ Նահանգները 64 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանին մարդասիրական օգնության համար, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ: «Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները մոտ 64 մլն դոլար մարդասիրական օգնության նոր տրանշ են հատկացնում: Այս միջոցները կաջակցեն ՄԱԿ-ի, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ ոչ կառավարական կառույցների աշխատանքներին»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր