00:00:00

ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

23:15, 10 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)՝ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման, որի ընթացքում դիվանագետին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը: «Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ռուսական կողմն ունի անհերքելի ապացույցներ ամերիկյան «թվային հսկաների» կողմից Ռուսաստանի օրենսդրության խախտումների վերաբերյալ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման համատեքստում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Կողմերը քննարկել են նաև «երկկողմ բնույթի» որոշ հարցեր: Լրացուցիչ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն նշվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր