00:00:00

Փարիզի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Բաշար Ասադի հորեղբոր դատավճիռը

21:59, 09 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Փարիզի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր՝ ցածր ատյանի դատարանի վճիռը: Նա մեղավոր է ճանաչվել պետական ​​միջոցներից միլիոնավոր եվրոների սեփականություն ձեռք բերելու մեջ, հաղորդել է AFP-ն: Դատարանը հաստատել է նաեւ Ռիֆաթ Ասադի չորս տարվա ազատազրկումը, թեեւ 84-ամյա նախկին հրամանատարը դժվար թե պատիժն ամբողջությամբ կրի՝ տարիքի պատճառով: Վճիռը ճանապարհ է բացում Ֆրանսիայում Ռիֆաթ Ասադի ամբողջ ունեցվածքի բռնագրավման համար, որը գնահատվում է մոտ 90 միլիոն եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր