00:00:00

Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկի տարածք

17:21, 09 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի Կախեթի մարզի Քվարելի քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը: «ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Քվարելիի Չավչավաձե փողոցում: Նախնական տեղեկության համաձայն՝ զինված տղամարդ է ներխուժել բանկի մասնաճյուղ: Ոստիկանության աշխատակիցները հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ և անհապաղ միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր