00:00:00

Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը

13:25, 09 սեպտեմբեր 2021

Հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին արի' Ազատության հրապարակ Ազգային-ժողովրդավարական բևեռը վերսկսում է ակտիվ պայքարը։ Պահի ընտրությունը պայմանավորված է այն հրամայականով, որ հայ ազգը պետք է ամեն կերպով խափանի դավաճանական ռեժիմի ձեռքով առաջիկա ամիսների ընթացքում պետականակործան փաստաթղթերի կնքումն ու իրագործումը` ի վերջո նպատակ դնելով հեռացնելու ռեժիմին և կազմավորելու ազգային անցումային կառավարություն։ Առաջին հանրահավաք-երթը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին` մեկնարկելով Ազատության հրապարակից։ Պայքարին մասնակցող մեր հայրենակիցներին կոչ ենք անում նկատի առնել, որ ընթացքը լինելու է բարդ, դժվարին և համեմատաբար երկարատև, ուստի անհրաժեշտ է լինել տոկուն և համբերատար։ Համոզված ենք, որ մեր համախմբված պայքարի շնորհիվ Հայաստանը հաղթահարելու է լինել-չլինելու ներկայիս մարտահրավերը և վերածնվելու է որպես քաղաքակիրթ երկրների ընտանիքի լիիրավ ու արժանապատիվ անդամ։ Ի գործ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր