00:00:00

Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 82-ի

11:29, 09 սեպտեմբեր 2021

Առնվազն 82 մարդ է զոհվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկի հետեւանքով: Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Ամենից շատ տուժել են Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգները՝ տասնյակ զոհերով: Զոհեր են գրանցվում նաեւ Փենսիլվանիայում եւ Լուիզիանայում, որտեղ փոթորկի հարվածից մեկ շաբաթ անց շատ բնակիչներ առանց էլեկտրականության են մնում: Ավելի վաղ 40 մահվան դեպք էր գրանցվել Միացյալ Նահանգների հյուսիս-արեւելքում: Զոհերի մեծ մասն ապրում էր շենքերի նկուղում, որոնք ջրով են լցվել: Օգոստոսի 29-ին Լուիզիանային հարվածելուց հետո փոթորիկը զգալիորեն թուլացավ, սակայն իր հետ բերեց հորդառատ անձրևներ և ամպրոպներ: Մի քանի ժամվա ընթացքում Նյու Յորքում 15-25 սմ տեղումներ էին տեղացել: Տեղի բնակիչները ծանուցումներ են ստացել հնարավոր ջրհեղեղի եւ պտտահողմերի մասին: Հիմնական հարվածը հասցվեց Բրուքլինի եւ Քուինսի շրջաններին, սոցցանցերում տեղի բնակիչները հայտնել էին փողոցների, տների, մետրոյի հեղեղման մասին: Տեղատարափ անձրեւները ժամանակավոր խափանումների հանգեցրին երեք քաղաքային օդանավակայանների աշխատանքում, չեղարկվեց թենիսի մի քանի հանդիպում US Open-ի շրջանակներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր