00:00:00

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ երկրների՝ ականազերծման համատեղ ստորաբաժանման մասին համաձայնագիրը

22:15, 08 սեպտեմբեր 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Պետդումայի վավերցմանն է ներկայացրել ԱՊՀ երկրների զինված ուժերի հումանիտար ականազերծման  համատեղ ինժեներական ստորաբաժանման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Մոսկվայում: Դրա նպատակն է «համատեղ ստորաբաժանման գործունեության ձևավորման, անցկացման և ավարտման կարգի, ընդունող տարածքում դրա կարգավիճակի, ինչպես նաև հումանիտար ականազերծման ժամանակ կողմերի զինծառայողների կարգավիճակի սահմանումը»: Փաստաթղթի համաձայն՝ ստորաբաժանման միջոցների և ուժերի կազմը որոշվում է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր