00:00:00

Արտաշատի ոստիկանները 71-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութ

19:39, 08 սեպտեմբեր 2021

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրին սեպտեմբերի 6-ին: Ոստիկանությունից  հայտնում են, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 71-ամյա մի տղամարդու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերված փաթեթում կանեփանման բույսի չորացված, մանրացված զանգված էր: Նա հայտնեց, որ այն թմրամիջոց է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր