00:00:00

Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ

19:04, 08 սեպտեմբեր 2021

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, կալանավորված Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոսպիտալացվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։ Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր