00:00:00

Աշխարհում ավելի քան 4,58 մլն մարդ է մահացել կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից

12:56, 08 սեպտեմբեր 2021

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 8-ի առավոտվա դրությամբ կազմել է 221 936 662: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 586 188 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների մեջ են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 40 280 094 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 650 532-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 960 718-ի, իսկ վիրուսով վարակվելու հետևանքներից մահացածների թիվը երկրում կազմել է 441 441: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 914 237 հիվանդացած, մահացել է 584 108 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարևորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ կազմել է 590,1: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2007, Հնդկաստանում՝ 316, Բրազիլիայում՝ 2726 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր