00:00:00

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 20 տարի անց ճանաչել են երկու զոհի ինքնությունը

12:26, 08 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առեւտրային կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց ճանաչել են երկու զոհի ինքնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Դորոթի Մորգանը Հեմփսթեդից 1646-րդ զոհն է։ Տղամարդը, ում անունը չի նշվում ընտանիքի խնդրանքով, 1647-րդ զոհն է»,-նշվում է հաղորդագրության մեջ։ Այս պահին 2753 զոհից 1106-ի ինքնությունն այդպես էլ չի պարզվել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն կգաղտնազերծի հետաքննության առանձին նյութեր, որոնք կապ ունեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր