00:00:00

Մակրոնը կգլխավորի Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի համազգային արարողությունը

23:59, 07 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-ին Փարիզի Հաշմանդամների տան բակում կգլխավորի դերասան Ժան Պոլ Բելմոնդոյի հրաժեշտի համազգային արարողությունը, գրում է ՏԱՍՍ-ը: Արարողությունը պետք է սկսվի ժամը 16:30 -ին: Դրան կմասնակցեն Բելմոնդոյի ընտանիքը, ընկերները, պետական պաշտոնյաներ և մշակույթի գործիչներ: Սպասվում է, որ ֆրանսիայի առաջնորդը հանդես կգա ելույթով: Բելմոնդոն մահացել է երկուշաբթի, իր տանը՝ ընտանիքի շրջապատում: Նրա փաստաբանի խոսքով ՝ դերասանը վերջին ամիսներին սաստիկ հոգնածություն է զգացել, սակայն խաղաղ է մահացել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր