00:00:00

ՌԴ Պետդումայում առաջարկվել է մանկապիղծների համար մահապատիժ սահմանել

20:56, 07 սեպտեմբեր 2021

Ռուսաստանում մանկապիղծների համար անհրաժեշտ է վերադարձնել մահապատիժը: Պետդումայի պետականաշինության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովն առաջարկել է վերացնել համապատասխան մորատորիումը, գրում է lenta.ru-ն: Այսպիսով, Եմելյանովը մեկնաբանել է Կիսելյովսկում երկու 10-ամյա դպրոցական աղջիկների բռնաբարումն ու սպանությունը, որը կատարվել էր նախկինում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության համար դատապարտված տղամարդու կողմից: «Մենք կարծում ենք, որ մանկապիղծներն ու ահաբեկիչները, մանկապիղծ մարդասպանները պետք է մահապատժի ենթարկվեն, պետք է վերացնել մահապատժի մորատորիումը, անկախ Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից, և առաջնորդվել մեր երկրում առկա իրավիճակով»,- ասել է նա: Եմելյանովը հավելել է, որ մորատորիումը վերացնելու որոշումը կախված կլինի Պետդումայի նոր կազմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր