00:00:00

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Վրաստան

17:40, 07 սեպտեմբեր 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այց կկատարի Վրաստան: Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Նախատեսվում են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան զանգվածային լրատվության միջոցների համար հայտարարություններով: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր