00:00:00

ՌԴ բնակիչը խոստովանել է, որ երկու դպրոցական աղջկա է բռնաբարել և սպանել

15:45, 07 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի Կեմերովի մարզի Կիսելևսկ քաղաքում ձերբակալել են 41-ամյա բնակչին՝ երկու դպրոցահասակ աղջկա բռնաբարության և սպանության կասկածանքով, որոնք անհետացել էին սեպտեմբերի 6-ին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, տղամարդը խոստովանել է, որ բռնաբարել է աղջիկներին և խեղդել է նրանց: Ձերբակալվածն իրավապահներին ցույց է տվել սպանության տեղը և թե որտեղ է պահել մարմինները: Նրան պատրաստվում են հարցաքննել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ դպրոցականներին վերջին անգամ անծանոթ տղամարդու հետ են տեսել, որը նրանց համար խաղցրավենիք էր գնում նրանց համար: Այնուհետև տղամարդը նրանց տարել է ավտոտնակների կողմը: Կասկածյալը նախկինում դատապարտված է եղել սեռական բնույթի ոտնձգությունների մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր