00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունն Ամարաս վանական համալիր այցելելիս. ՌԴ ՊՆ

14:37, 07 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Ամարաս վանական համալիր այցելելիս, որը գտնվում է սահմանազատման գծի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմն իրականացնում է Ամարաս վանական համալիրում ուխտագնացների անվտանգության ապահովմանն ուղղված առաջադրանքը: Ուխտավորները համալիր են ժամանում ինչպես կազմակերպված շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտային միջոցներով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը: Խաղաղապահներն ուխտավորներին Ստեփանակերտից ուղեկցել են դեպի Մարտունիի շրջան: Նշվում է, որ նրանք ուխտավորների անվտանգությունն ապահովում են տեղաշարժի և վանական համալիրում պատարագի ժամանակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր