00:00:00

Լիբիայում ազատ են արձակել Քադաֆիի «գաղտնիքների պահապանին»

21:29, 06 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Լիբիայի նախագահական խորհուրդը բանտից ազատ է արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական քարտուղար Ահմեդ Ռամադանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ն, Մուամար Քադաֆիի անձնական քարտուղարը և տեղեկատվության բյուրոյի ղեկավարը, Լիբիայի իշխանությունների հայտարարության համաձայն, ազատ է արձակվել այլ քաղաքական բանտարկյալների հետ միասին, որոնք լիովին կրել են իրենց պատիժները կամ ճաղերի հետևում են գտնվել առանց դատարանի վճռի: «Նախագահական խորհուրդը կշարունակի իր աշխատանքը համապարփակ ազգային հաշտեցման հասնելու շրջանակներում՝ համակարգելով մնացած բանտարկյալներին ազատ արձակելու ջանքերը, որոնց նկատմամբ ոչ մի դատական որոշում չի կայացվել»,- ասված է Լիբիայի իշխանության բարձրագույն մարմնի հայտարարության մեջ: Ահմեդ Ռամադանը համարվում էր լիբիական Ջամահիրիայի առաջնորդի ամենամտերիմ համախոհներից մեկը։ Լիբիացի գնդապետի կողքին նա աշխատել է 1969 թվականին նրա իշխանության գալուց ի վեր և մինչև 2011 թվականին նրա ռեժիմի անկումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր