00:00:00

10 տարվա ազատազրկում՝ Գյումրիում իր մեկ տարեկան երեխային սպանած մորը․ Առավոտ

20:58, 06 սեպտեմբեր 2021

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը 10 ազատազրկման դատապարտեց իր մեկ տարեկան դստեր սպանության մեջ մեղադրվող 22-ամյա Անի Մինասյանին։ Հիշեցնենք, որ նա երկու տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին, կպչուն ժապավենով կապել էր իր մեկ տարեկան երեխայի ձեռքերն ու ոտքերը, նրա բերանին կիսաշրջազգեստ փաթաթել ու մութն ընկնելուն պես՝ ժամը 22․00-24․00-ի սահմաններում նրան նետել իր վարձակալած բնակարանի մոտակայքում՝ Շիրակացի փողոցում տեղակայված աղբարկղի մեջ։ Երեխան, ըստ դատաբժշկական փորձաքննության, շնչահեղձ էր եղել։ Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր