00:00:00

Այն դերը, որ ՀՀ-ն ուներ 1994թ.-ի մայիսի 12-ից մինչև 2020թ.-ի նոյեմբերի 9-ը, այդ դերը ՀՀ-ի ձեռքից խլված է.Արտակ Զաքարյան

16:19, 06 սեպտեմբեր 2021

Այն դերը, որ ՀՀ-ն ուներ 1994թ.-ի մայիսի 12-ից մինչև 2020թ.-ի նոյեմբերի 9-ը, այդ դերը ՀՀ-ի ձեռքից խլված է և Հայաստանն այլևս անվտանգություն պարտադրող կամ, քաղաքական և տարածաշրջանային զարգացումներում այլևս դերակատարություն ունեցող պետություն չէ։ Այս կարծիքն արտահայտեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հրավիրված ասուլիսի ընթացքում։ «Ոչ մեկին չի հետաքրքրում ՔՊ-ի ապագան, այսինքն՝ ՔՊ-ին ինքնասպանության տանելու միջոցով փորձում են ՀՀ դերը Հարավային Կովկասում՝ և անվտանգային առումով, և կոմունիկացիոն առումով, և հետագայում նաև տարբեր էներգետիկ խոշոր պրոյեկտների առումով, նվազեցնել կամ չեզոքացնել»,-համոզված է ռազմական փորձագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր