00:00:00

ՌԴ-ում ընդդիմադիր թեկնածուի մրցակիցները փոխել են անուն-ազգանունն ու արտաքին տեսքը՝ նրան նմանվելու համար

14:40, 06 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովում ընդդիմադիր «Յաբլոկո» խմբակցության ղեկավար Բորիս Վիշնևսկու ընտրական մրցակիցները փոխել են ոչ միայն անուններն ու ազգանունները, այլև արտաքին տեսքը: «Նրանք դա արել են, որպեսզի ինձ նմանվեն»,- ասել է Վիշնևսկին «Էխո Մոսկվի»-ին: Բորիս Վիշնևսկին իր սոցիալական ցանցերում տեղադրել է նմանակների լուսանկարները: Թեկնածուների պատկերներով այս պաստառը, որը կախված կլինի ընտրատեղամասերում, հաստատվել է տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր