00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նոր համանախագահը Երևանում հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ

14:00, 06 սեպտեմբեր 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իգոր Խովաևը Երևանում հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ ՀՀ ԱԳՆ-ն դեռևս չի հայտնել: Իգոր Խովաևն օգոստոսի 31-ին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր