00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք. Մահացել է 13 քաղաքացի

11:49, 06 սեպտեմբեր 2021

Հայաստանում սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 239 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245264 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1577162 վերջին մեկ օրում` 4307 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9617 պացիենտ. Մեկ օրում նվազել է 220-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 229559 անձ` վերջին մեկ օրում 446 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4924 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր