00:00:00

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

18:39, 04 սեպտեմբեր 2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  հետ համագործակցված մշտադիտարկում է իրականացրել  Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հասարակական տրանսպորտի նկատմամբ: Կանգառներում և շրջիկ կարգախմբերով ուսումնասիրվել են Շենգավիթի տաքսամոտորային, ավտոբուսային ու միկրոավտոբուսային ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցերը: Տեսչական մարմնի  հայտնաբերած խախտումները  վերաբերել են վարորդների և ուղևորների կողմից փակ տարածքներում դիմակ չկրելուն, տրանսպորտային միջոցում ախտահանիչների բացակայությանը: Դրանց վերաբերյալ ուղևորափոխադրում կատարող կազմակերպությունների  հանդեպ վարչական արձանագրություններ են կազմվել: Covid-19-ի պայմաններում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) խախտումից  զատ՝ վերահսկվել է նաև վարորդական իրավունքի վկայականի առկայությունը: Առաջիկա օրերին հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողությունը  կլինի շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր