00:00:00

ՍԱՏՄ-ն շրջայցեր է կատարել Շենգավիթ վարչական շրջանում

18:03, 04 սեպտեմբեր 2021

Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները ացկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր