00:00:00

Քաբուլի օդանավակայանը կկարողանա առաջիկա օրերին քաղաքացիական չվերթներ ընդունել

15:59, 04 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանում Կատարի դեսպան Սաիդ բին Մուբարաք Ալ-Հայարին։ «Մասնագետների խումբը պատրաստել է օդանավակայանը օգնությամբ չվերթներ ընդունելու համար եւ մոտ ժամանակներս կպատրաստեն քաղաքացիական չվերթներ ընդունելու համար»,- մեջբերում է Ալ-Հայարին հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ արդեն երկու չվերթ է գործարկվել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր