00:00:00

Արցախի ՆԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

14:11, 04 սեպտեմբեր 2021

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ. «Հարգարժան Անդրանիկ Սուրենի Անձամբ իմ և ներքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվա կապակցությամբ: Տարին մեզ համար լի էր բազմաթիվ փորձություններով ու մարտահարվերներով, որոնք հաղթահարեցինք համատեղ՝ միասնական ջանքերով: Այն հերոսկան աշխատանքը, որ Արցախի փրկարարները կատարեցին ՀՀ գործընկերների հետ, արժանի է միայն երախտագիտության ու խոնարհումի: Ամբողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում, մենք միշտ զգացել ենք Ձեր անձնական աջակցությունն ու սրտացավությունն Արցախի ժողովրդի հանդեպ: ՀՀ ԱԻՆ համակարգի և Արցախի ԱԻՊԾ հետ համագործակցությունը կշարունակենք նաև առաջիկայում՝ կյանքի կոչելով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Անցած տարիների համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է ստեղծել ուժեղ ու ավելի կայացած փրկարարական ինստիտուտ: Ցանկությունս մեկն է, որ արժանապատիվ խաղաղություն լինի մեր հայրենիքում և Հայաստանի ու Արցախի համանուն կառույցներն իրենց մարդասիրական գործունեությունն իրականացնեն առանց ռազմական դրության պայմաններում: Շարունակեք անմնացորդ ծառայել հայրենիքին և Ձեր նվիրվածությությամբ վայելեք հայ ժողովրդի հարգանքն ու վստահությունը: Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել մասնագիտական տոնի կապակցությամբ և համակարգի բոլոր ծառայողների ընտանիքներին մաղթել ամենայն բարիք: Առանց արտակարգ դրության ու պատահարների՝ անփորձանք ծառայություն: Հարգանքով՝ ԱՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր