00:00:00

Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է մահացել

12:43, 04 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով: Այս  մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշեհեր շրջանը գրավելու առթիվ: Մինչդեռ Փանջշեհերում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղական թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ: Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր