00:00:00

Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն 12-ժամյա ռեժիմով

20:39, 03 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։ «Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր