00:00:00

Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

19:00, 03 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 3-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր