00:00:00

Գագիկ Ջհանգիրյանն ընդունել է դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշները գնահատող հոգեբանների

18:46, 03 սեպտեմբեր 2021

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների: ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու գործընթացը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատավորների հավակնորդների հետագա մրցույթների ընթացքում հոգեբանական գնահատում իրականացնող մասնագետների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ, առավել դինամիկ դարձնելուն և արձանագրված թերությունները շտկելուն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր