00:00:00

Արցախի ԱԳՆ-ում տեղադրվել է Երվանդ Հաջիյանի հուշատախտակ

18:19, 03 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել  Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝  ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։ Իր ելույթում ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը  նշել է, որ Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով։ Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր