00:00:00

Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը. ԱՆ պարզաբանումը

13:25, 03 սեպտեմբեր 2021

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բոլոր այն աշխատողների ցանկը, որոնց աշխատակիցները հոկտեմբերի 1-ից պետք է ընտրեն` պատվաստել, թե ՊՇՌ պարբերաբար թեստ հանձնել։ Նախարարությունը նշել է նաև, թե ովքեր կարող են ազատվել այդ նոր պարտադիր պահանջից։
Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, թե COVID-19-ին վերաբերող ինչ նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտնում հոկտեմբերի 1-ից և որ ոլորտների աշխատողներին է վերաբերելու 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության արդյունքը գործատուին ներկայացնելու  պահանջը: Հիշեցնենք` առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Նախարարի այս որոշումը բազմաթիվ հարցեր էր առաջացրել հանրության շրջանում, մասնավորապես` ո՞ր աշխատողներին է այն վերաբերում և ո՞ւմ հաշվին են իրականացվելու ոչ այնքան էժան (խմբ.–9-15 հազար արժողությամբ)ՊՇՌ հետազոտությունները։ Եվ այսպես, նախարարությունը տվել է այդ հարցերի պատասխանները. ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին. նոր սահմանափակումները վերաբերում են ՀՀ գրեթե բոլոր աշխատողներին։ Բանն այն է, որ ըստ նախարարության, վերոհիշյալ պահանջները սահմանվել են հետևյալ կազմակերպությունների աշխատակիցների համար. •  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, •  փակ արտադրական տարածքների, •  գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, •  շինարարական հրապարակների, •  մեծածախ և մանրածախ առևտրի իրականացման վայրերի, •  հանրային սննդի օբյեկտների, •  հյուրանոցային տնտեսության օբյեկտների, •  բուժհաստատությունների, •  դեղատների, •  սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, •  մարզադպրոցների, •  վարսավիրանոցների, գեղեցկության սրահների •  հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, •  նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, •  հանրակրթական ուսումնական հաստատությունների, •  նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, •  գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների, •  լրատվամիջոցների •  ցամաքային ուղևորատար տրանսպորտի, •  օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, •  սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների։ Պատվաստվելու պահանջը չի տարածվելու միայն այն քաղաքացիների վրա, ովքեր ունեն պատվաստումների` բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումներ։ Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան` տվյալ պատվաստանյութի կամ դրա որևէ բաղադրիչի նկատմամբ: Իսկ ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով և քրոնիկ հիվանդությունների սրացումները: Ի դեպ, նշենք, որ առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է նաև աշխատակիցների ներկայացրած տեղեկանքների գրանցման համար նախատեսված հատուկ գրանցամատյանների ձևերը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր