00:00:00

Վրաստանում COVID-19-ից 1 օրում մահացել է 86 մարդ, պատվաստվել՝ 1 մլն 259 հազարը

13:11, 03 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Սեպտեմբերի 3-ի տվյալների համաձայն՝ Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 1 միլիոն 259 հազար 391 պատվաստում։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին մեկ օրում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3034 նոր դեպք, ապաքինվել է 3952 պացիենտ, մահացել՝ 86-ը: Վերջին 24 ժամում պատվաստվել է 23 հազար 518 մարդ: 1 դեղաչափով պատվաստվել է 822 հազար 297 մարդ, որը չափահաս բնակչության 28 տոկոսն է, իսկ լիարժեք պատվաստված է 437 հազար 94 մարդ, որը չափահաս բնակչության 15.3 տոկոսն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր