00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի

11:29, 03 սեպտեմբեր 2021

Հայաստանում սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 595 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243981 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1560430 վերջին մեկ օրում` 6138 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9713 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 88-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 228214 անձ` վերջին մեկ օրում 488 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4892 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1162 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր