00:00:00

Թուրքիան կարդիականացնի ուկրաինական բանակի ՀՕՊ համակարգերը

23:37, 02 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը պայմանագիր է ստորագրել թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերության հետ՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման և դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ «Այս պայմանագիրը մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկն է»,-ասված է ուկրաինական ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պայմանագրի նպատակն է բարձրացնել ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հնարավորությունները։ Ուկրաինական աղբյուրները նաև հաղորդում են, որ Թուրքիան Ուկրաինային է պատրաստվում առաջարկել «ASELSAN» և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության «Korkut» փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր