00:00:00

0-180 կմ/ժ՝ 1,56 վայրկյանում. աշխարհում ամենաարագընթաց «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը փակվել է մարդկանց՝ մեջքի և պարանոցի կոտրվելու պատճառով

21:19, 02 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Աշխարհում ամենամեծ արագությունը զարգացնող «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ վերջին ինն ամսում մի քանի մարդ կոտրել է մեջքն ու պարանոցը, գրում է Oddity Central-ը: Do-Dodonpa ատրակցիոնը գտնվում է Ճապոնիայում՝ Fuji-Q Highland Park այգում. այն գործում է 2001-ից ի վեր՝ օգտվողներին առաջարկելով ադրենալինով լի փորձառություն: Ատրակցիոնը 0-180 կմ/ժ արագություն է զարգացնում 1,56 վայրկյանում և համարվում է աշխարհում ամենամեծ արագություն զարգացնող «Ամերիկյան բլուրներ» ատրակցիոնը: Աղբյուրը նկատում է, որ չնայած «դժոխային արագությանը», այս ատարակցիոնը երբևէ մարդկանց վնասվածքներ ստանալու կամ դժբախտ պատահարների պատճառ չէր եղել. սակայն այդպես է եղել մինչև անցած տարվա դեկտեմբեր: Այդ ամսվանից ի վեր արձանագրվել է վեց դեպք, երբ կոտրվել են մարդկանց մեջքն ու պարանոցը: Եվ թեպետ որևէ տեխնիկական խոտաններ չեն հայտնաբերվել, սակայն այգու տնօրինությունը որոշել է ժամանակավորապես դդարեցնել ատրակցիոնի աշխատանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր