00:00:00

Ավելի քան 45 մլն դոլար. ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ օգնություն կտրամադրի

20:19, 02 սեպտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 45 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Միացյալ Նահանգներն ավելի քան 45 մլն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի ժողովրդին», - ասվում է պետքարտուղարի հայտարարության տեքստում: Ըստ Բլինկենի, Կիևին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, հաշվի առնելով այս միջոցները, կկազմի 351 միլիոն դոլար՝ սկսած 2014 ֆինանսական տարվանից: Մարդասիրական օգնության նոր փաթեթը նախատեսված է «Ուկրաինայում դրա կարիքն ունեցող 3,4 միլիոն մարդու համար», այդ թվում ՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած տեղահանվածների համար: Աղբյուրը հիշեցնում է, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Կիևին առաջարկել է 60 միլիոն դոլար՝  որպես անվտանգության աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր