00:00:00

Հարավային Օսիայի նախագահը շնորհավորել է Արցախի նախագահին

19:27, 02 սեպտեմբեր 2021

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ: 30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Ժողովրդի կամարտահայտությունը հանգեցրել է դժվարագույն փորձությունների և առ այսօր շարունակվող արյունալի պայքարի հետագա թեժացմանը: Հարավային Օսիայի ժողովուրդը, որը քաջ գիտի ազատության և անկախության գինը, համերաշխ է իր հողում ապրելու իրավունքի համար պայքար մղող Արցախի մեր եղբայրների հետ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունները, որոնք հիմնված են վաղեմի և պատմական փոխադարձ հարգանքի ու փոխօգնության ավանդույթների վրա, հետագայում ևս ամրապնդվելու ու զարգանալու են՝ հանուն Հարավային Օսիայի և Արցախի ժողովուրդների բարօրության: Այս նշանակալի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետությանը մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն, իսկ Ձեզ, մեծարգո Արայիկ Վլադիմիրի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Հայրենիքին ծառայելու գործում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր