00:00:00

Դավիթ Բաբայանը այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը

18:43, 02 սեպտեմբեր 2021

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի միջոցառումների շրջանակում, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։ Նա ընդգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր