00:00:00

Ազգային արխիվի տնօրենն ընդունել է Բուլղարիայի դեսպանին․ քննարկվել է գործակցության հեռանկարը

17:22, 02 սեպտեմբեր 2021

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ.  Գեորգի Կարաստամատովին: Զրուցակիցները մտքեր են  փոխանակել Հայաստանի ազգային արխիվի և Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության միջև հնարավոր համագործակցության և փորձի փոխանակման մասին: Խոսվել է նաև երկու երկրների արխիվների միջև համագործակցության հնարավոր հուշագրի ստորագրման մասին: Պայմանավորվածություն  է ձեռք բերվել  2022 թվականին՝ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ, ցուցահանդեսներ (նաև շրջիկ) կազմակերպելու մասին՝ նպատակ ունենալով էլ ավելի ամրապնդել և խորացնել երկու բարեկամ երկրների միջև տարբեր ոլորտներում գոյություն ունեցող ամուր կապերը: Այդ համատեքստում կարևորվել է նաև երիտասարդների համար  մատչելի և ուսանելի միջոցառումների անցկացումը: Գրիգոր Արշակյանը պատրաստակամություն  է  հայտնել բուլղարական կողմից առաջարկվող նախաձեռնություններին հնարավորինս աջակցելու, կյանքի կոչելու հարցում: Հանդիպման ավարտին դեսպանը Գ. Արշակյանին է փոխանցել Բուլղարիայի Հանրապետության «Արխիվների» պետական գործակալության նախագահ Մ. Գրուևի հրավերը՝ այցելելու Բուլղարիա և տեղում ծանոթանալու իրենց արխիվի աշխատանքներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր