00:00:00

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազնի 9-11 աստիճանով

16:45, 02 սեպտեմբեր 2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +26+30, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+25, Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +22+27, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +27+30, Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32, Արմավիրում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+32, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27, Արցախում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր