00:00:00

Իրանը եռաչափ ռադար է ներկայացրել, որը կարող է միաժամանակ մինչեւ 300 թիրախ գրանցել

13:48, 02 սեպտեմբեր 2021 Աշխարհ

Իրանի ՌՕՈւ-ն ՌՕՈւ ստեղծման հոբելյանի կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ եռաչափ ռադար է ներկայացրել, որը կարող է միաժամանակ մինչեւ 300 թիրախ գրանցել, հաղորդում է Press TV հեռուստաալիքը։ «Ալբորզ» ռադարը եռաչափ է, ինչը թույլ է տալիս նրան ավելի հստակ հայտնաբերել թիրախները։ Այն կառուցվել է ալեհավաքի վանդակաճաղի տեխնոլոգիայով, այսինքն՝ սարքին անհրաժեշտ չէ պտտվել օդային տարածքի մոնիթորինգի համար։ Օպերատիվ հեռավորույունը՝ 450 կմ։ Հեռուստաալիքը նշում է, որ ռադարը նախատեսված է քիչ նկատելի օբյեկտների եւ նույնիսկ ԱԹՍ-ների որոնման համար ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր