00:00:00

Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը

14:28, 02 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ  Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Պետականաշինության ճանապարհին մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել: Խոնարհվում եմ հանուն հայրենիքի ընկած նահատակների հիշատակի առջև: Անդառնալի են մարդկային կորուստները, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող: Մենք պատմական պարտավորություն ունենք՝ ապրել ու արարել մեր սեփական հայրենիքում, կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով մեր ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով: Շնորհավո՜ր Արցախի Հանրապետության օրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր