Ոմանք, չունենալով անգամ տարեկան եկամուտներ, հայտարարագրել են հարյուր հազարավոր դոլարների ֆինանսական միջոցներ եւ գույք։ Ստորեւ ներկայացնում ենք Ազգային Ժողովի ամենահարուստ պատգամավորներից մեկին ` ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի։ Այսպիսով հանրության մեջ ավելի շատ աներձագ մականունով հայտնի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ներկայացրել է միլիոնների հասնող հայտարարագիր։ Ոչ վաղ անցյալում վարկերով մեքենա գնող պատգամավորը երեք տարի անց ահա այսպիսի ունեցվածքի տեր է և սա միայն փաստաթղթերով։