00:00:00

1000 արցախցի աշակերտ ստացավ դպրոցական պայուսակներ եւ դպրոցական այլ պարագաներ

19:38, 01 սեպտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթի տան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտ ստացավ դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ: Այս նախաձեռնության շրջանակներում մենք կարողացանք ընդգրկել Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոցներ: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով: Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց հումանիտար իրական ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 50.000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի: 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր հրետանու թիրախ դարձած դատարկ դպրոցները կրկին ողջունեցին իրենց աշակերտներին: Եվ ի հեճուկս հետպատերազմյան երկրի բազում մարտահրավերների և խոչընդոտների՝ ծնողներն ամեն ինչ արեցին իրենց երեխաներին կրթվելու հնարավորություն ընձեռելու համար: «Ազնավուր» հիմնադրամը, Դեսինի հայ մշակույթի տան և Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացրել է  սոցիալ-կրթական նախագիծ Արցախի երեխաների համար` ապահովելով նրանց դպրոցական պարագաներով: Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխաների իրացնելու կրթություն ստանալու իրենց իրավունքը: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել արցախցի երեխաներին այս դժվարին իրավիճակում: Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում է դպրոցական պայուսակ, տետրեր, գրիչներ և այլ գրենական պիտույքներ, որոնք կբավարարեն երեխաների կարիքները մեկ ուսումնական տարվա համար (2021-2022):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր