00:00:00

ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

13:29, 01 սեպտեմբեր 2021

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ: Այս մասին հաղորդում է ԿԲ-ն: Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին: Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ և ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական:
Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր