00:00:00

ԱՄՆ Պետդեպը նշել է «Թալիբան»-ի իշխանությունը ճանաչելու պայմանները

23:18, 31 օգոստոս 2021 Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո նշել է պայմանը, որը պետք է կատարեն թալիբները, որպեսզի լեգիտիմություն և աջակցություն ստանան: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում: Ինչպես հաղորդվում է, Բլինկենը նշել է, որ «Թալիբան»-ի հետ համագործակցության հարցում ԱՄՆ-ն առաջնորդվելու է միայն իր ազգային շահերից ելնելով: ««Թալիբան»-ը ձգտում է միջազգային լեգիտիմության և աջակցության: Մեր ուղերձն այսպիսին է. ցանկացած լեգիտիմություն և աջակցություն պետք է վաստակել: Թալիբները կարող են անել դա՝ կատարելով խոստումներն ու պարտականություններն ուղևորությունների ազատության նկատմամբ, հարգելով աֆղան ժողովրդի հիմնական իրավունքները, այդ թվում՝ կանանց և փոքրամասնությունների, կատարելով իրենց պարտականություններն ահաբեկչության դեմ պայքարում և այնպիսի կառավարություն ձևավորեն, որը կարող է բավարարել աֆղան ժողովրդի պահանջներն ու կարտահայտի ժողովրդի ձգտումները»,- ասել է Բլինկենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Աֆղանստանի հետ փոխգործակցության նոր փուլ է սկսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր